Բավ է պառակտվել
05-08-2014 07:39

Ծեծկրտուք Թուրքիայի խորհդարանում (տեսանյութ)

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության և «Ազգայնական շարժում» MHP կուսակցության պատգամավորների միջև  ծեծկռուտք է տեղի ունեցել։ Ըստ աղբյուրի՝ խորհրդարանում «Ազգայնական շարժում» կուսակցությունն առաջարկել է «Իրաքում և Շամում իսլամական պետություն» խմբավորման վտանգի հետ կապված հանձաժողով ստեղծել, որից հետո քվեարկություն է տեղի ունեցել։ «Ազգայնական շարժում» կուսակցության  պատգամավորներից Ալի Ուզունըրմաքը պնդել է, թե իշխող կուսակցության պատգամավորները ուրիշների փոխարեն են քվեարկում, որից հետո խորհրդարանում սկսված վիճաբանությունը վերածվել է խոշոր ծեծկռտուքի։ Ծեծկռուքի հետևանքով վնասվածքներ են ստացել, թե իշխող կուսակցության, թե «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորները։