Բավ է պառակտվել
23-07-2014 14:14

Ուկրաինացի պատգամավորները ծեծկռտուք են սարքել ռադայում (տեսանյութ)

«Սվոբոդա» և Կոմունիստական կուսակցությունների պատգամավորները Ուկրաինայի Գերագույն ռադայում ծեծկռտուք է են սարքել, գրում է Взгляд-ը: Միջատեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Սվոբոդա» կուսակցության պատգամավորները մեղադրել են Կոմունիստական կուսակցության առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյին Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի մասին սուտ տեղեկություններ տարածելու համար:

Բացի այդ, Կոմունիստական կուսակցության խմբակցությունը ցրելու վերաբերյալ ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի հայտարարությունից հետո «Սվոբոդա»-ի պատգամավորները դժգոհ են մնացել, որ կոմունիստների առաջնորդին չեն հեռացրել դահլիճից, և փորձել են նրան դուրս հանել ուժով:
Պատգամավորների միջև կռիվ է սկսվել: Այդ դեպքից հետո Կոմունիստական կուսակցության խմբակցությունն ամբողջական կազմով լքել է Գերագույն ռադայի դահլիճը: