Բավ է պառակտվել
22-10-2014 14:08

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչանա Ախալայան դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում էր պաշտոնական դիրքի չարաշահման և բռնությունների համար։ 
Տվյալ գործի այլ մասնակիցները՝ նախկին ուժայիններ Լևան Կարդավան, Գեորգի Մազմիշվիլին, դատապարտվել են 11 տարվա ազատազրկման, իսկ հետախուզության մեջ գտնվող Մեգիս Կարդավան՝ 7.5 տարվա ազատազրկման։ 
Թբիլիսիում ավտոկայանի հարևանությամբ հատուկ գործողությունների ընթացքում 2006-ին սպանվել էր 3 երիտասարդ, որոնք, ինչպես վստահեցնում էին իրավապահները, մտադիր էին դատապարտյալների փախուստ կազմակերպել Ռուսթավի քաղաքի բանտից։ Հատուկ գործողություններից հետո բանտի 6 կալանավոր բռնության էր ենթարկվել հատուկջոկատայինների կողմից՝ Բաչանա Ախալայայի մասնակցությամբ։