16-12-2013 10:56

Մանիլայում ավտոբուսն ընկել է էստակադայից. զոհվել է 21 մարդ

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում ավտոբուսն էստակադայից ընկել է ավտոճանապարհի վրա, ինչի հետևանքով մահացել է 21 մարդ, հաղորդում է «Взгляд»-ը:

Վնասվածքներ է ստացել 20 մարդ:

Ինչպես հայտնել է տեղի ոստիկանությունը, ավտոբուսն ընկել է ֆուրգոնի վրա, գրում է կայքը հղում անելով РИА Новости-ին:

Միջադեպի պատճառները պարզվում են: