Բավ է պառակտվել
28-06-2014 11:22

Հնդիկ կանայք բռնաբարությունից պաշտպանվելու ջինսեր են ստեղծել

23-ամյա Անջալի Սրիվաստավան ու 21-ամյա Դիքշա Պաթակը, փորձելով պայքարել Հնդկաստանում լուրջ խնդիր դարձած բռնաբարության երևույթի դեմ, ստեղծել են ջինսեր, որոնք կանխում են բռնությունը։

The Daily Mail-ը նշում է, որ ջինսերը թույլ չեն տալիս բռնաբարել կնոջը, քանի որ ահազանգ են ուղարկում մոտակա ոստիկանական բաժանմունք, որի աշխատողները կարող են որոշել վտանգի մեջ հայտնված կնոջ գտնվելու վայրը։

Աղջիկները պատմել են, որ ջինսերում ներդրված է հատուկ սարք, որը սեղմելու դեպքում ահազանգ է ուղարկվում մոտակա ոստիկանական բաժանմունք։ Նշվում է, որ հյուսիսային Վարանասի քաղաքի մոտ 200 ոստիկանական բաժանմունքներ արդեն համալրվել են հատուկ սարքավորումներով, որոնք ստանում են ջինսերից եկող ազդակները։

Եթե ջինսերի փորձարկումները ցանկալի արդյունք տան, ապա իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի դրանք օգտագործվեն երկրով մեկ։ Ջինսերը կարելի է կրել 3 ամիս, ինչից հետո մարտկոցները պետք է փոխել։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հնդկաստանում ամեն 22 րոպեն մեկ բռնաբարություն է տեղի ունենում։