Բավ է պառակտվել
17-03-2014 10:27

Բռնաբարել է 5-ամյա խորթ դստերը

Ռուսաստանի Պրիմորյեի մարզում, 24-ամյա բնակիչը մեղադրվում է իր 5-ամյա խորթ դստերը բռնաբարելու մեջ: Քննության տվյալներով՝ մարտի 16-ին հարբած երիտասարդն օգտվել է մանկահասակ աղջնակի անօգնական վիճակից եւ սեռական ոտնձգություն կատարել նրա նկատմամբ: Տեղի ունեցածի մասին հայտնի է դարձել մորը, որն էլ ոստիկանություն է կանչել: Ներկայումս կասկածյալը ձերբակալված է, քրեական գործով դատաբժշկական փորձաքննություններ են նշանակվել, հարցաքննվել են վկաներ, քննությունը շարունակվում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Արժե նշել, որ 2013 թվականին 97 անչափահասներ, այդ թվում մանկահասակ երեխաներ, բռնաբարությունների եւ սեռական բնույթի հանցագործությունների քրեական գործերով տուժողներ են դարձել: Նրանցից «բռնաբարության» հոդվածով տուժողներ են ճանաչվել 15-ը, «սեռական բնույթի բռնի գործողություններ» հոդվածով՝ 82 երեխաներ»,-ասվում է հաղորդագրությունում: