03-12-2015 09:21

Բրիտանական օդուժն առաջին ավիահարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին

Դեկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը 10 ժամ տևած թեժ քննարկումներից հետո ձայների 397 կողմ և 223 դեմ հարաբերակցությամբ որոշում է կայացրել օդային գործողություն սկսել Սիրիայի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: 
Որոշումը կայացնելուց 1 ժամ անց բրիտանական օդուժի 2 Tornado կործանիչներ դուրս են եկել Կիպրոսի «Ակրոտիրի» ավիաբազայից` ուղևորվելով դեպի Սիրիա:
3 ժամ անց 2 կործանիչները վերադարձել են կիպրական ավիաբազա: Աղբյուրը մանրամասնում է, որ դրանց մոտ բացակայել է Pavewave տեսակի 6 ռումբ, որոնք առկա են եղել Սիրիա թռչելու ժամանակ: 
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունում արդեն հաստատել են Սիրիայում ռազմական առաքելություն իրականացնելու տեղեկությունը: