Բավ է պառակտվել
22-11-2017 15:19

Ըստ բրիտանական The Week-ի ՀՀ-ն շաբաթվա լավագույն ուղղությունն է՝ « երազանքի ճամփորդության» համար

Բրիտանական The Week պարբերականն ամեն շաբաթ ներկայացնում է հայտնի ճանապարհորդների կողմից ընտրված « երազանքի արձակուրդի» ուղղությունները: Եվ այս շաբաթ ընտրությունը կանգ է առել հենց Հայաստանի վրա:
Այս շաբաթ The Week-ը պատմել է BBS Travel-ի հոդվածագիր Բեն Լերվիլի ճամփորդության մասին, ով շրջելով Կովկասում հասել էր Դիլիջան:
«Ես հայտնվեցի Դիլիջանում՝ գեղատեսիլ և անտառապատ հանգստավայրում, որը հայտնի է որպես Փոքրիկ Շվեյցարիա»,- գրում է հոդվածագիրը:
Գիշերակացի վայր փնտրելիս Լերվիլը օգտվել է հնացած ուղեցույցով, որը նրան բերել է դեպի քաղաքի ծայրամասում գտնվող տունը:
« Երբ ես թակեցի դուռը, ինձ ոչ ոք չպատասխանեց, այդ ժամանակ ես բղավեցի՝ «Բարև՛ ձեզ»: Ես ինձ զգում էի փոքր-ինչ հիմար իրավիճակում, բայց քիչ անց միջին տարիքի մի կին բացեց դարպասները, և հարցական հայացքով նայեց ինձ: Երբ ես ցույց տվեցի ուղեցույցս, նա ժպտաց, և բռնելով թևիցս ինձ ներս տարավ: Տունը թնդում էր աղմուկից և ծիծաղի ձայնից»,- գրում է նա:
Հետո ճանապարհորդին սպասվում էր անակնկալ խնջույք ՝ ընտանիքի ավագ դստեր 18 ամյակի առթիվ, որը լի էր հայկական ավանդական ճոխությամբ, մրգային օղիով և երգերով:
« Երբ դուք հյուրընկալության հանդիպեք Հայաստանում, հազիվ թե երբևէ մոռանաք դա»,- խոստանում է Լերվիլը: