Բավ է պառակտվել
11-05-2015 14:55

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին երազում է հայր դառնալ

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին խոստովանել է, որ երազում է սեփական երեխաներին ունենալ, սակայն դեռ չի հանդիպել այն կնոջը, որն ընդունակ է իր հետ կիսել արքայական պարտականնությունների բեռը: «Իհարկե, երբեմն թվում է, թե այժմ ընտանիք ստեղծելու ժամանակն է եկել, երբեմն՝ ոչ: Սակայն ես չեմ կարծում, որ այդ ամենի վրա կարելի է ինչ-որ կերպ ազդել: Ամեն ինչ տեղի կունենա իր ժամանակին: Իհարկե, ես կցանկանայի այժմ երեխաներ ունենալ, սակայն դրա համար պահանջվում է որոշ ժամանակ», - ասաց Հարրին: Նա նշեց, որ իր կարծիքով իր մոտ ամեն ինչ առանց այդ էլ լավ է: «Հիանալի կլիներ, եթե կողքից լիներ մեկը, ով կկիսեր այս բեռը: Սակայն գիտեք, կգաք ժամանակ, և այն ինչ պետք է կատարվի, տեղի կունենա», - նշեց արքայազնը: Արքայազնը խոստովանեց, որ նա դժվարությամբ որոշեց հեռանալ Զինված ուժերից և որ նա դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու հրաժարական տալուց հետո: «Մենք երկուսս էլ՝ ես և Ուիլյամը, զգում ենք, որ պետք է աշխատավարձ ստանանք, ինչպես և բոլորը, աշխատել նորմալ մարդկանց հետ, որպեսզի խելքներս չթռցնենք: Այդ տեսակետից եթե մենք ցանկանում ենք լուրջ ներդրում կատարել և հարգանք վայելել, մենք պետք է աշխատենք այլ մարդկանց հետ», - ասաց Հարրին: Նա պատմեց, որ Ավստրալիայում իր ծառայության ժամանակ չի կարողացել տեսնել, թե ինչպես են իր եղբայրը և Քեմբրիջի դքսուհի Քեյթը Սուրբ Մարիամի հիվանդանոցի ելքի մոտ աշխարհին ցուցադրում իրենց նորածին դստերը: «Ես ընդհանրապես նորություններ չեմ դիտել: Ուիլյամը ինձ երկու լուսանկար է ուղարկել. մեկը մինչ նրան (Շարլոտային) աշխարհին ցուցադրելը, և դա չափազանց սիրալիր էր իր կողմից, և մյուսը՝ երբ նաարդեն տանն էր՝ Ջորջի հետ», - պատմեց արքայազնը: «Ես այնքան եմ ուղում տեսնել նրան, ծանոթանալ նրա հետ և գրկել», - խոստովանեց թագաժառանգը: