Բավ է պառակտվել
10-10-2016 16:40

Բրիտանացի մոդելը կալանավորված է ԻՊ–ի հետ կապերի կասկածանքով

Հոկտեմբերի 7-ին Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը կալանավորել է նախկին ֆոտոմոդել Քիմբերլի Մայներսին, ով թոփլես նկարահանվում էր բուլվարային մամուլի համար:

Մեկ օր անց գրավի դիմաց նրան բաց են թողել:

Իրավապահ մարմինները կարծում են, որ 27-ամյա մոդելը հատուկ մի քանի էջ է վարել Facebook-ում` ահաբեկիչների հետ համագործակցելու նպատակով:

Բոլոր էջերում նրա ընկերների մեջ առկա է ոմն Աբու Ուսամա ալ-Բրիտանի, ով համարվում է, որ ԻՊ-ի հավաքագրող: Բացի այդ, ոստիկանության տվյալներով, նա նամակագրական կապի մեջ է եղել իսլամիստների հետ և տարածել է տեսանյութ, որում երկու մարդ սովորեցնում էին երեխաներին ռազմական գործողություններ վարել:

Անձամբ մոդելը հայտարարում է, որ սոցիալական ցանցերում բաժանորդագրված չէ և ահաբեկիչների հետ ոչ մի կապ չունի: