Բավ է պառակտվել
10-05-2014 10:42

Մեծ Բրիտանիայում լեռ են վաճառքի հանել

Լոնձեյլի դուքս Հյու Լոութերը Բլենկատրա լեռը վաճառքի է հանել։

Արիստոկրատը ստիպված է եղել այդ քայլին դիմել՝ հոր ունեցվածքի ժառանգական իրավունքը հետ գնելու համար։

Վաճառքի հանված լեռը 400 տարի շարունակ ընտանիքի հպարտությունն է եղել, տեղեկացնում է Euromag-ը։ Դրա բարձունքից հրաշալի բնապատկեր է բացվում։

Գինը (2,12 մլն եվրո) շատ բարձր չէ, եթե հաշվի առնվելու լինի այն հանգամանքը, որ սեփականատերը նաեւ «լորդի» տիտղոս է ստանալու։