Բավ է պառակտվել
12-02-2014 14:23

Մեծ Բրիտանիան կաջակցի Հայաստանին ու Ադրբեջանին՝ զսպվածություն ցուցաբերելու հարցում

Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հանդեպ Միացյալ Թագավորության քաղաքականության վերաբերյալ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կարճատև քննարկում է եղել: Վերջինս նախաձեռնել է պատգամավոր Սթիվեն Փաունդը: Միջոցառմանը նաև ելույթ է ունեցել Բրիտանիայի ատգործնախարարության ներկայացուցիչ Մարկ Սիմոնսը:
Ըստ նրա, ԼՂՀ հակամարտությունը լրջորեն խոչընդոտում է Հայաստանի ու Ադրբեջանի զարգացմանը և Հարավային Կովկասում անկայունության պատճառ է դառնում: Նա նշել է, որ հակամարտությունը սառեցված համարելը, առնվազն մոլորություն է: Սիմոնսը հավելել է, որ Մեծ Բրիտանիան անհանգստացած է շփման գծում, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի սահմանին հրադադարի խախտումներով: Ըստ նրա, որքան մեծ լինեն կորուստներն, այնքան դժվար կլինի հակամարտության կարգավորումը:
Բրիտանացի պաշտոնյան կողմերին կոչ է արել չտրվել սադրանքներին։ «Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է անել հնարավորը՝ հակամարտության խաղաղ լուծումը գտնելու համար։ Բրիտանիան աջակցելու է Հայատանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերելու հարցում։ Մենք կկրկնապատկենք ջանքերը խաղաղ կարգավորման համար՝ հիմնված ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա»,- ասել է նա։
Մարկ Սիմոնսն ասել է, որ Մեծ Բրիտանիան, որպես Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, շարունակելու է այդ հակամարտության լուծման ուղղությամբ ջանքերը։