12-01-2014 10:36

Մեծ Բրտանիայում գինովցած անգամ խաղալիք մեքենա չես կարող վարել

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, Մեծ Բրիտանիայում դաժան պատժի են ենթարկել խմած բրիտանացուն, ով որոշել է տուն գնալ խաղաղալիք մեքենայով: Մեքենան, որը հայտնի VW Transporter-ի փոքրիկ տարբերակն էր, 43-ամյա Ռիո Բիրդմորը հավաքել էր իր երեխայի համար: Խաղալիքի առավելագույն արագությունը 10 կմ/ժ է:
Ոստիկանները ձերբակալել են վարորդին, երբ նա խաղալիք մեքենայով ուղևորվում էր փաբից, որտեղ թույլատրելի քանակից 3 անգամ շատ խմիչք էր օգտագործել: Արդյունքում` Բիրդմորը 1 տարով զրկվել է վարորդական իրավունքից և տուգանվել է 500 ֆունտ ստերլինգով: