23-09-2014 16:48

ԱՄՆ չի կարող պայքարել իսլամիստների դեմ. Բրիտանացի լրագրող

Ըստ Reuters-ի՝ «Իսլամական պետություն» արմատական խմբավորմանը գերի ընկած Մեծ Բրիտանիայի քաղաքացին ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունից: Տեսանյութը նկարահանվել է երեքշաբթի գիշերը՝ զինյալների դիրքերի ուղղությամբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդային հարվածների սկսվելուց առաջ: Տեսագրության մեջ լրագրողն ասում է, որ լավ կլինի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի զգույշ լինի, որպեսզի իր երկրին նոր պատերազմի մեջ չներքաշի: Լրագրողը նաև հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» «պատմության մեջ երբևէ գոյություն ունեցած ամենաուժեղ շարժումն է», և որ դժվար թե ԱՄՆ-ին հաջողվի լուրջ վնաս հասցնել «Իսլամական պետությանը»: