Բավ է պառակտվել
19-05-2014 20:04

Բրազիլիայում զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել. զոհվել է 12 մարդ

Բրազիլիայի հյուսիս-արևելյան Սերժիպի նահանգում զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել, որի հետևանքով 12 մարդ զոհվել, իսկ ավելի քան 20-ը վիրավորվել, տեղեկացնում է Associated Press-ը` հղումանելով տեղի ոստիկանությանը:
Զբոսաշրջիկներով ավտոբուսը շարժվել է դեպի Սեարա նահանգի Ֆորտալեգա քաղաք և ճանապարհից դուրս է եկել ու շրջվել: Նախնական տվյալլներով` ավտոբուսի վարորդը, մոտոցիկլետի հետ բախումից խուսափելու համար, կտրուկ գործողության ժամանակ կորցրել է մեքենայի վերահսկողությունը: