Բավ է պառակտվել
04-07-2014 11:10

Բրազիլիայում կամուրջ է փլուզվել. կան զոհեր

Բրազիլիայի Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերն ընդունող քաղաքներից Բելո Օրիզոնտեում կամուրջ է փլուզվել, հայտնում է Russia Today-ը: Երկու մարդ է զոհվել, կա 19 վիրավոր:
Շինարարության փուլում գտնվող կամուրջի փլուզումից ավտոբուսն ու մի քանի մեքենաներ ջարդուխուրդ են եղել: Մեկ մարդ պատանդված է մնում փլատակների տակ:
Երկու շտապօգնության մեքենա և ութ հրշեջ հաշվարկ փրկարարական գործողություն են իրականացնում: Իրավապահները փորձում են կայունացնել դրությունը: