Բավ է պառակտվել
17-01-2014 20:11

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ջրհեղեղները մարդկանց մահվան պատճառ են դարձել

Սան-Պաուլո քաղաքում սողանքների ու ջրհեղեղների հետևանքով 17 մարդ մահացել է, իսկ 9-ը անհետ կորած են: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն:

Նահանգի քաղպաշտպանության վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե ավելի քան 330 մարդ մնացել է փողոցում, Պալմիտալ գետի՝ ափերից դուրս գալու պատճառով, որը տեղի է ունեցել շրջանում տեղացող հորդառատ անձրևներից հետո:

Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհերի մասին: Ներկա պահին տարածաշրջանի տարհանված բնակիչները ժամանակավոր կացարաններ են ստացել դպրոցներում և եկեղեցիներում: