Բավ է պառակտվել
13-02-2014 10:42

Զանգվածային անկարգություններ Բրազիլիայում

Երեկ Բրազիլիայում ավելի քան 32 մարդ է վիրավորվել զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ: Հողազուրկ գյուղացիների շարժման անդամներն ու նրանց աջակիցները՝ ընդհանուր մոտ 15.000 մարդ, հանրահավաք են կազմակերպել նախագահական նստավայրի, կրթության նախարարության և ազգային կոնգրեսի շենքերի մոտ, գրում է gazeta.ru-ն: Ըստ հաղորդագրության՝ վիրավորների մեծ մասը ոստիկաններ են, որոնք ցրել են բողոքի ակցիան՝ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ օգտագործելով։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են նախագահ Դիլմա Ռուսեֆից ագրարային բարեփոխումներ իրականացնել: Չնայած նախագահը հրաժարվել է դուրս գալ ցուցարարների մոտ, սակայն Հողազուրկ գյուղացիների շարժման պահանջների ցանկը փոխանցվել է նախագահի գրասենյակի ներկայացուցչին: