Բավ է պառակտվել
16-08-2014 10:50

Բրազիլիայում ընկած օդանավի ՛՛սև արկղերը՛՛ ոչ մի ինֆորմացիա չեն պարունակում

Բրազիլիայում ընկած օդանավի «սեւ արկղը» թռիչքի մասին ոչ մի տեղեկություն չի պարունակում։ Օդանավում գտնվում էր երկրի նախագահի թկնածու Էդուարդու Կամպուսը, հայտնում է BBC-ն։

Միակ ձայնագրությունը, որը դրանից հաջողվել է ստանալ, ոչ մի կերպ չի առնչվում վթարին։ Ձայնագրման ժամը պարզված չէ։
Կամպուսը դարձել է Սան Պաուլու նահանգի Սանտուս քաղաքում օդանավի վթարի յոթ զոհերից մեկը։

Նշենք, որ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը եռօրյա սուգ է հայտարարել եւ հետաձգել նախընտրական քարոզարշավի նշանակված միջոցառումները։
Սոցիալիստները մտադիր են ընտրություններին Կոմպուսին փոխարինող գտնել հաջորդ շաբաթվա նիստում։