10-01-2014 11:40

Բրազիլացի տղամարդն ինքն իրեն Հիսուս է հռչակել

The Telegraph-ը գրում է, որ բրազիլացի 66-ամյա տղամարը պնդում է, թե ինքը վերամարմնավորված Հիսուսն է: Նա անգամ հետևորդներ և աշակերտներ է հավաքել, որոնց մեծամասնությունը կանայք են:

Տղամարդը պնդում է, թե ձայն է լսել և այդպես բացահայտել է իր իրական աստվածային ինքնությունը:

Ինրին և իր հետևորդները սնվում են բացառապես  մրգերով և բանջարեղենով: Ամեն երկուշաբթի նա հանդիպում և զրուցում է իր հետևորդների հետ: Իսկ իր հատուկ հագուկապի պարագաները պահում է  մատուռում: