Բավ է պառակտվել
04-04-2015 09:37

Բրազիլացիներին զայրացրել է ոստիկանի կողմից 10-ամյա տղայի սպանությունը

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը իր ցավակցությունն է հայտնել Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսում ոստիկանի գնդակից զոհված 10-ամյա տղայի մահվան կապակցությամբ: Քաղաքի բնակիչները երեխայի մահվան մեջ մեղադրում են իրավապահներին, սակայն իշխանությունները հայտարարել են, որ փոխհրաձգությունը, որի արդյունքում զոհվել է երեխան, սկսվել է այն պատճառով, որ թմրանյութի վաճառողների չեն ցանկացել ենթարկվել ոստիկանությանը: Ռուսեֆը իր ցավակցությունն է հայտնել զոհված Էդուարդո Ժեսուս Ֆեհեյրայի ընտանիքին: Նա հույս է հայտնել, որ կատարվածի հանգամանքները կպարզվեն, իսկ ողբերգության համար պատասխանատու մարդիկ կպատժվեն: Գործողություններին մասնակցող ոստիկանները հեռացվել են փողոցներում հերթապահելուց քննությունը անցկացնելու ընթացքում: Տվյալ պատահարը դարձել է տեղի բնակիչների զանգվածային ակցիաների պատճառ: Շաբաթ իրավապահ մամինները արցունքաբեր գազ օգտագործեցին ողբերգությամբ վրդովված շրջանի հանրահավաքի մասնակիցների դեմ: