Բավ է պառակտվել
16-03-2015 09:35

Բրազիլիայում ավելի քան մեկ մլն ցուցարարներ պահանջում են նախագահի հրաժարականը

Կիրակի ավելի քան մեկ մլն մարդ փողոց են դուրս եկել Բրազիլիայի տասնյակ քաղաքներում, որոնք պահանջում են երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի հրաժարականը: Ցուցարարները նրան մեղադրում են երկրում տնտեսական ճգնաժամի եւ կոռուպցիայի մակարդակի բարձրացման համար: Ցուցարարները նաեւ կոչ են անում իշխանություններին մանրամասն հետաքննել Petrobras նավթային ընկերության հետ կապված աղմկահարույց կոռուպցիոն գործը, որի ղեկավարը 7 տարի եղել է հենց Ռուսեֆը: «Մենք հազարներ ենք եւ պահանջում ենք Դիլմա Ռուսեֆի հրաժարականը»,-«Ֆրանս Փրեսին» ասել է Սան Պաոլոյում ցույցի մասնակիցներից Ռուբեն Նունյեսը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Ցույց եր են տեղի ունենում Բրազիլիայի 83 քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Բրազիլիայում: