Բավ է պառակտվել
12-09-2014 08:57

Ադրբեջանի պատվին հրապարակ անվանակոչելու առաջարկը Բուենոս Այրեսի խորհուրդը մերժել է

Բուենոս Այրեսի Օրենսդիր խորհուրդը որոշել է հրաժարվել Ադրբեջանի Հանրապետության պատվին հրապարակ անվանակոչելու նախագծից: Այս մասին տեղեկացնում է արգենտինական Prensa Armenia լրատվական գործակալությունը:Նախագիծը երկրի հայ համայնքի սուր քննադատությանն էր արժանացել, քանի որ դրանում ասվում էր, որ Ադրբեջանի անկախության առաջին տարիները «նշանավորվեցին հարեւան Հայաստանի հետ ղարաբաղյան պատերազմով», իսկ վերջին տարիներին «Ադրբեջանը կարողացավ ոչ միայն խաղաղություն հաստատել տարածաշրջանում, այլև հսկայական ջանքեր է գործադրում, որպեսզի միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակում բաց լինի աշխարհի համար՝ տնտեսական և քաղաքական կայունություն ապահովելով իր ժողովրդի համար»: Դրանից հետո նախագծի հեղինակ, պատգամավոր Ալեխանդրա Կաբալյերան հասկացրել է, որ ծրագիրն Օրենսդիր խորհուրդ չի մտցնի: Նշելով, որ ինքը շատ մտերիմ է սիրելի հայ համայնքի հետ եւ կիսում է նրա ցավը, Ալեխանդրա Կաբալյերոն հավելել է. «Ես սխալմամբ ստորագրել եմ նախագիծը՝ տարբեր երկրների պատվին հասարակական վայրերն անվանակոչելու վերաբերյալ այլ նախագծերի հետ միասին: Ցավում եմ, եւ ներողություն եմ խնդրում նրանցից, ում, հնարավոր է, ցավ է պատճառել այդ, և ով իմ սխալի պատճառով իրեն վիրավորված է զգացել: Նաև շնորհակալ եմ իմ ընկերներից, ովքեր նախազգուշացրեցին ինձ իմ անփութության մասին»: