Բավ է պառակտվել
08-02-2014 16:05

Յուրահատուկ բողոքի ակցիա՝ ընդդեմ Էրդողանի

 Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ, Թուրքիայում «Քաղաքի ըմբոստ երեխաներ» կազմակերպության անդամները, կաշառակերության և կոռուպցիայի դեմ յուրահատուկ ակցիա են իրականացրել՝ Ստամբուլի կենտրոնում շաղ տալով կեղծ դոլարներ: Կազմակերպության անդամները բարձրանալով, Ստամբուլի կենտրոնում մի շենքի 3-րդ հարկի տրցակով կեղծ դոլարներ են շաղ տվել և բացականչել. «Բիլալի (Էրդողանի որդի-խմբ) տուփն էինք փնտրում, գտանք։ Այդ տուփից էլ միլիոնավոր դոլարներ գտանք»։ Ոստիկանությունը ձերբակալել է ակցիայի մասնակիցներին, ովքեր ոստիկանատանը հայտարարել են, որ իրենց ակցիան բողոք է ուղղված կաշառակերությանն ու կոռուպցիային։