Բավ է պառակտվել
07-02-2014 09:39

Ավելի քանի 130 մարդ է տուժել Բոսնիա և Հերցոգովինայի խռովությունների արդյունքում

 ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բոսնիա և Հերցոգովինայում արդեն երրորդ օրը շարունակվող հակակառավարական խռովությունների ընթացքում տուժել է 130 մարդ: Տուզլա քաղաքի ցույցերի ժամանակ 30 ցուցարար և 104 ոստիկան տեղափոխվել են Տուզլայի շտապօգնության կենտրոն: Տուժածների մեծ մասը բողոքում է արցունքաբեր գազից թունավորվելուց: Ցույցերին մասնակցել է յոթ հազար մարդ: Խռովություններին մասնակցում են հիմնականում իրենց աշխատանքը կորցրած մարդիկ են, որոնք պահանջում են վերանայել «խաբեբայական» սեփականաշնորհման արդյունքները, ինչպես նաև հաստատել սոցիալական արդարություն: Բոսնիա և Հերցեգովինայոմ գործազրկության պաշտոնական մակարդակը 44 տոկոս է: