Բավ է պառակտվել
23-04-2014 11:06

Բոլիվիայում թմրանյութ տեղափոխող օդանավերին կկրակեն

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը օրենք է ստորագրել, որը զինվորականներին թույլ է տալիս երկրի տարածքում հարվածել հանցագործների կողմից թմրանյութեր տեղափոխելու համար օգտագործվող օդանավերին։

Մինչ այդ Բոլիվիան միակ երկիրն էր, որը օդային տարածքի անվտանգությունը երաշխավորող օրենք չուներ։ Պետության ղեկավարը նշել է, որ որոշ տեղերում թմրավաճառները անպատիժ կերպով փոքր օդանավերն օգտագործում են իրենց բեռների տեղափոխման համար։

Նախագահը նաեւ նշել է, որ իր օդային տարածքի պաշտպանության համար Բոլիվիան ռադարների կարիք ունի։ Առայսօր բոլիվիացի զինվորականները թմրավաճառների օդանավեր էին որսում, սակայն չէին հարվածում դրանց։