Բավ է պառակտվել
04-07-2014 10:18

Բոլիվիայում 10 տարեկան երեխաներին թույլատրել են աշխատել

Բոլիվիայի կառավարությունն ընդունել է օրինագիծ, ըստ որի՝ երեխաներին թույլատրվում է աշխատել տասը տարեկանից, փոխանցում է gazeta.ru-ն:
Ըստ օրենքի՝ գործատուները պարտավոր են որոշակի սկզբունքների հետեւել աշխատող երեխաների ֆիզիկական եւ հոգեկան առողջությունն ապահովելու, ինչպես նաեւ նրանց շահագործումը կանխելու համար:

«Երեխանեը տասը տարեկանից կարող են կամավոր աշխատել, եթե նրանք ունեն ցանկություն, ծնողները կամ խնամակալները համաձայն են եւ կա մարդու իրավունքների պաշտպանի թույլտվությունը», — ասվում է հաղորդագրությունում:

Օրենքն ընդունվել է երկրում ծայրահեղ աղքատության դեմ պայքարի շրջանակում, որը մտադիր են արմատախիլ անել մինչեւ 2025թ.:

Պատգամավոր Խավիեր Սավալետան հայտարարել է, որ երեխաների աշխատանքի անհրաժեշտությունը պետք է վերանա մինչեւ 2020 թ.:

Նախորդ օրենքը, որը երեխաներին թույլատրում էր աշխատել 14 տարեկանից տեղի բնակիչների քննադտությանն էր արժանացել։