Բավ է պառակտվել
22-01-2015 11:45

Բուլղարիան մտադիր է շարունակել «Հարավային հոսանք» գազատարի կառուցումը

Բուլղարիան մտադիր է առաջնային կարգով շարունակել «Հարավային հոսանք» գազատարի կառուցումը եվրոպական օրենսդրությանը համապատասխան: Այդ մասին հայտարարվել է հունվարի 21-ին հաստատված «2014-ից 2018 թթ. Բուլղարիայի կայուն զարգացման կառավարական ծրագրում»: Ինչպես հայտնել է երկրի փոխվարչապետ Ռումյանա Բիչվարովան, Սոֆիան ընդունել է այդ դիրքորոշումը գազատարի կառուցումը դադարեցնելու պաշտոնական տեղեկացման բացակայության կապակցությամբ: «Հարավային հոսանք» գազատարի կառուցումը դադարեցվել է դեկտեմբերի 1-ից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Անկարա կատարած այցից հետո: Պուտինը ճշտել է, որ Ռուսաստանը մտադիր է կառուցել նոր գազատար՝ ուղղված դեպի այլ շուկաներ, այդ թվում նաև Թուրքիա: