Բավ է պառակտվել
06-04-2015 10:23

Եմենում հակամարտության սկզբից զոհվել է ավելի քան 500 մարդ

Ըստ ՄԱԿ-ի տվյալների` Եմենում հակամարտության սկզբից զոհվել է 549 մարդ, որոնցից 200-ը խաղաղ բնակիչներ են: Ըստ կազմակերպության հաշվարկների` վնասվածքներ է ստացել 1707 մարդ: Ինչպես հաղորդվել է, կոալիցիան թույլ է տվել Կարմիր Խաչին Եմեն դեղորայքով և անձնակազմով երկու ինքնաթիռ ուղարկել: Շուտով Եմեն կուղարկվի մինչև 3 հազար մարդու օգնություն ցուցաբերեկու համար անհրաժեշտ 48 տոննա բուժսարքավորում և նյութ: Հակամարտությունը Եմենում սկսվել է կառավարական զորքերի և հուսիթների շիիթական խմբավորման միջև երկրում ավելի շատ իրավունքներ ձեռք բերելու համար պայքարի հետևանքով: Հուսիթները գրավել են մի քանի քաղաք և ստիպել են երկրի նախագահին փախուստի դիմել մայրաքաղաքից, այնուհետև նաև երկրից: Մարտի 26-ից Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը ռազմական գործողություններ ծավալեց Եմենում, որը անվանվեց «Հաստատակամության փոթորիկ»: Գործողություններին միացան Հորդանանը, Մարոկոն, Պակիստանը, Սուդանը և Թուրքիան: Ապրիլի 5-ի գիշերը Սաուդյան Արաբիայի և երկրի դաշնակիցների ռազմաօդային ուժերը ռմբակոծեցին Եմենի մայրաքաղաք Սանան: