02-10-2017 15:14

Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության արդյունքում 50-ից ավելի մարդ է զոհվել (Լուսանկարներ)

 

Հրաձգության արդյունքում հիսունից ավելի մարդ է զոհվել, երկու հարյուրից ավելին տուժել են: Ոստիկանությունը վնասազերծել է հանցագործին, պարզվել է, որ դա տեղի բնակիչ, 64-ամյա Սթիվեն Պոդդոկն է: Տղամարդը մոտակայքում անցնող քանթրի երաժշտության փառատոնի այցելուների վրա է կրակել Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի 32-րդ հարկից:

 
Այժմ ոստիկանությունը փնտրում է այդ տղամարդու մտերմուհուն: Շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոյի խոսքերով այդ կնոջ անունը Մերի Լու Դենլի է (Mary Lou Denley), նա ճամփորդել է կասկածյալի հետ:
Հետախուզվում են նաև երկու ավտոմեքենաներ՝ Hyundai Tucson ամենագնաց և Chrysler Pacifica Touring մինիվեն:

 
Պատահարից հետո քաղաքային Մաք Քարրան օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատնից հայտարարել են, որ չեն տիրապետում հրաձգության արդյունքում տուժած համաքաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկատվության: Ռոստուրիզմից հայտնել են, որ Լաս Վեգասում այժմ հիսունից ավելի ռուս զբոսաշրջիկ է գտնվում: