Բավ է պառակտվել
18-03-2015 14:07

Ավելի քան 70 ոստիկան վնասվածք է ստացել Եվրոպական ԿԲ-ի մոտ բախումների ժամանակ

Ավելի քան 70 ոստիկան վնասվածք է ստացել Ֆրանկֆուրտը Մայնի վրա քաղաքում գտնվող Եվրոպական ԿԲ-ի կենտրոնական գրասենյակի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ: Եվրոպական Կենտրոնական բանկի գլծավոր գրասենյակի պաշտոնական բացումը պետք է տեղի ունենար մարտի 18-ին: Բողոքի ակցիային մասնակցում է շուրջ 1,5 հազար մարդ: Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ գրանցվել է ավելի քան հազար իրավախախտում, ձերբակալվել է շուրջ 350 մարդ: Իրենց հերթին «Բլոքուփայ» ծայրահեղական շարժման անդամները նույնպես հայտնել են «բազմաթիվ տուժածների» մասին ոստիկանների կողմից ջրացայտներ և արցունքաբեր գազ պարունակող նռնակներ օգտագործելու հետևանքով: Տուժածների ստույգ թիվը առայժմ հայտնի չէ: Ոստիկանությունը ջրացայտներ է օգտագործել դեպի կենտրոնական գրասենյակը ազատ մուտք ապահովելու նպատակով, որի անվտանգությունը ապահովվում է իրավապահ մարմինների կողմից: Ավելի վաղ հայտնի է դարձել այն մասին, որ բողոքողները ճեղքել են ԵԿԲ-ի շենքի մոտ կազմակերպված շրջապատումը: Իրավապհների խոսքով՝ ակցիայի մասնակիցները նրանց ուղղությամբ քարեր են նետում, այրվել է մի քանի մեքենա, իսկ մի շարք փողոցներ շրջափակվել է այրվող անվադողերով: Արգելված ակցիան սկսվել է վաղ առավոտյան: Քաղաքային իշխանությունների հետ համաձայնեցված հանրահավաքը դեռ չի սկսվել: Քաղաքում ամբողջությամբ փակվել է տրանսպորտի երթևեկությունը, մասամբ արգելափակված է մետրոյի աշխատանքը, գնացքները շարժվում են տևական ուշացումով: Խանութները և բանկերը աշխատում են ոչ տևական ցուցակով: