Բավ է պառակտվել
08-04-2015 09:16

Եմենում մարտերի հետևանքով 74 երեխա է մահացել.ՅՈՒՆԻՍԵՖ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ վերջին մի քանի շաբաթներում Եմենում թեժացած մարտերի հետևանքով զոհվել է 540 մարդ, վիրավորվել 1700-ը: «Ավելի քան 540 մարդ է սպանվել և 1700-ը վիրավորվել Եմենում մարտի 19-ից թեժացած մարտերի հետևանքով»,-ասել է կազմակերպության մամուլի խոսնակը: Զոհերի թվում, ցավոք, կան երեխաներ: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ)` մարտի 26-ից զոհվածներից 74-ը երեխաներ են, իսկ վիրավորներից` 44-ը: Հիմնադրամի զեկույցի համաձայն` ջրի խնդիրներ են առաջացել Եմենի հարավում և մեծ են վարակների տարածման հավանականությունը: Հիվանդանոցները լի են վիրավորներով, և դեղորայքի կարիք կա: Հիշեցնենք, որ մարտի 26-ից, երբ ապստամբ հուսիները գրավեցին Ադեն քաղաքի մեծ մասը ու ստիպեցին գործող նախագահին փախչել երկրից, Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հուսիների դեմ օդային հարձակումները սկսեց: