Բավ է պառակտվել
27-04-2015 07:57

Էվերեստում ավելի քան 60 ալպինիստ է զոհվել

Էվերեստում հզոր երկրաշարժի հետևանքով առաջացած հուսինի պատճառով շուրջ 65 ալպինիստ է զոհվել: Եվս շուրջ հազար մարդ մնացել է լեռնային ճամբարում: Կիրակի՝ ապրիլի 26-ին, այնտեղ ուղղաթիռ է ժամանել ողջ մնացած ալպիմիստներին դուրս հանելու նպատակով, սակայն գործողությունները բարդացել են վատ եղանակային պայմանների պատճառով: Ապրիլի 25-ին Էվերեստում հայտնաբերվել է 18 ալպինիստի դի, որոնք մնացել էին հուսինի տակ: Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը կազմել է ավելի քան երկու հազար մարդ: Տուժել է շուրջ 4,7 հազար մարդ: Ցնցումների մագնիտուդը կազմել է 7,9: Էպիկենտրոնը գտնվում է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 80 կմ հեռավորության վրա՝ հյուսիս-արևմուտքում: Այնտեղ բազում շենքեր են փլուզվել: Օջախը գտնվում է 15 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է նաև Հնդկաստանի հյուսիսում, այդ թվում նաև Դելիում: