13-05-2015 10:15

ԱՄՆ-ում գնացքի վթարի հետևանքով 5 մարդ է մահացել, 50-ը՝ վիրավորվել (լուսանկարներ)

ԱՄՆ-ում Amtrack գնացքի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, հայտնում է Ֆիլադելֆիա քաղաքի քաղաքապետը։



Գնացքի 8-10 վագոն դուրս է եկել գծերից, հայտնում են ականատեսները։ Որոշ ուղևորներ արգելափակվել են վագոններում, փրկարարները փորձում են նրանց դուրս բերել։



Amtrack գնացքը Վաշինգտոնից ուղևորվում էր Նյու Յորք։ Իշխանությունների ներկայացուցիչները հայտնում են, որ գնացքում եղել է մոտ 240 ուղևոր և անձնակազմի անդամներ։


Ավելի վաղ հաղորդվել է առնվազն 50 տուժածի մասին։