Բավ է պառակտվել
15-06-2015 10:10

Թբիլիսիի կենդանաբանական այգու ավելի քան 300 բնակիչ է սատկել ուժեղ ջրհեղեղի հետևանքով

Թբիլիսիի կենդանաբանական այգու ավելի քան 300 բնակիչ է սատկել նախօրեին քաղաքում տեղի ունեցած բնական աղետի հետևանքով։ Կենդանիների մի մասը սատկել է տեղում՝ ջրհեղեղի ժամանակ, մի մասին սպանել են հատուկջոկատայինները: Այդ մասին հայտարարել են Թբիլիսիի կենդանաբանական այգու ներկայացուցիչները,:



«Կենդանաբանական այգում 600-ից ավելի բնակիչ կար, կեսից ավելին սատկել է: Փախած կենդանիների մի մասը ոչնչացվել է, մի մասը տեղափոխվել անվտանգ տարածք: Այս պահին տարվում են մաքրման աշխատանքներ: Ինչպես արդեն հայտնի է՝ մեր սիրելին՝ սպիտակ Շումբա առյուծը, սպանված է հայտնաբերվել»,-լրագրողներին հայտնել են հաստատության ներկայացուցիչները։



Ավելի վաղ կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն հայտարարել է, որ փախած կենդանիներից մի քանիսը սպանվել են հատուկջոկատայինների կողմից առանց անհրաժեշտության: 


Կարկուտով և քամիով ուղեկցված հորդառատ անձրևները Թբիլիսիում տեղացել են լույս կիրակի: Աղետի հետևանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ: Քաղաքապետ Դավիդ Նարմանիան հայտնել է 12 զոհի մասին, սակայն վրացական ԶԼՄ-ները հայտնում են նոր զոհերի մասին: