Բավ է պառակտվել
25-05-2015 07:44

Հնդկաստանում անոմալ շոգի հետևանքով տուժել է ավելի քան 500 մարդ

Հնդկաստանի հարավային Անդհրա-Պրադեշ և Թելանգանա նահանգներում անոմալ շոգի հետևանքով զոհերի թիվը վերջին 4 օրերին հասել է 500-ի։ Նախնական տվյալներով՝ կիրակի երկրի հարավում շոգից մահացել է 165 մարդ։ Օդի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Անդհրա Փրադեշ և Թելանգանա նահանգներում՝ հասնելով 48 աստիճանի։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ մոտ օրերին ջերմաստիճանը չի ավելանա։ Տապից տառապող նահանգների իշխանությունները խորհուրդ են տալիս մարդկանց զգույշ լինել և աշխատել փողոց դուրս չգալ։