Բավ է պառակտվել
16-12-2015 10:08

Աֆղանստանում նախօրեին ավելի քան 30 գրոհային է վերացվել

Աֆղանստանի անվտանգության ուժերը վերջին օրերի ընթացքում երկրի ութ մարզերում հատուկ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում 33 գրոհայինների են վերացրել, ասվոււմ է երկրի ՆԳՆ  պաշտոնական կայքում:  «Գործողություններն  իրականացվել են  Կունդուզ, Ղանդահար, Ուրուզգան Ղազնի, Հոստ, Պակտիկա, Հելմանդ և Հերատ շրջաններում , ինչի հետևանքով վերացվել են 33 զինված գրոհայիններ, ևս 41-ը` վիրավորվել», - ասվում է ներքին գործերի նախարարության հայտարարությունում: Հակաահաբեկչական գործողությանը Աֆղանստանի բանակի զինվորներին հետ միասին ներգրավված են եղել ազգային անվտանգության վարչությունը (NDS): Հարձակումների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի ծանր և թեթև զինամթերքներ: Վերջին ամիսներին Աֆղանստանում իրավիճակը զգալիորեն վատթարացել է: Արմատական «Թալիբան» շարժունը նախկինում յուրացնելով  մեծ տարածքներ գյուղական վայրերում երկրի, հարձակում է մեկնարկել  խոշոր քաղաքների ուղղությամբ: Սեպտեմբերի վերջին «Թալիբանի» ապստամբները գրավել էրն երկրի  հյուսիսում գտնվող  Կունդուզ քաղաքը, որը խաղաղ պայմաններում, ունի ավելի քան 300 հազար բնակիչ, և այժմ հարձակումներ են իրականցնում Ղազնի քաղաքի վրա, որը մայրաքաղաք Քաբուլից դեպի հարավ գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնն է: