Բավ է պառակտվել
03-03-2015 11:27

Չինաստանում ավտոբուսը գլորվել է ժայռից

Չինաստանում ավտոբուսը գլորվել է ժայռից, որի հետեւանքով մահացել է 20, վիրավորվել 13 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 3-ին, Հենանի նահանգի Լինչժոու քաղաքում: Ավտոբուսում եղել են տեղի օպերային թատրոնի արտիստները: Նշվում է, որ խումբը վարձակալել էր ավտոբուսը: 2014-ի դեկտեմբերի վերջին նմանատիպ դեպք էր գրանցվել Բրազիլիայում, որտեղ ավտոբուսն ընկել էր անդունդը: Վթարի հետեւանքով զոհվել էր 8, վիրավորվել՝ 23 մարդ: