Բավ է պառակտվել
26-03-2015 09:19

Յեմենում ռմբակոծման հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի մի շարք այլ երկրներ տեղական ժամանակով ուղիղ կեսգիշերին Յեմենում ռազմական գործողություններ են սկսել՝ հայտարարելով երկրի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի իշխանությունը զինյալ հուսիթներից պաշտպանելու մտադրության մասին: Սաուդյան Արաբիան նախատեսում է ռազմական գործողությունների ժամանակ օգտագործել 100 ինքնաթիռ և 150 հազար զինծառայող: Իրենց հերթին Միացյալ Արաբական Էմիրաթները յեմենյան գործողություններում մասնակցելու նպատակով 30 ինքնաթիռ են ուղարկել: Ավիացիան պատրաստ են տրամադրել նաև Քուվեյթը, Բահրեյնը, Քաթարը և Հորդանանը: Ավելի ուշ հայտնի է դարձել այն մասին, որ Պակիստանը և Եգիպտոսը ևս որոշել են միանալ ռազմական գործողություններին: Գործողություններում այս երկրների կարգավիճակը առայժմ հայտնի չէ: Իր հերթին Մարոկկոն իր աջակցությունն է հայտնել Սաուդյան Արաբիային և իշխող կոալիցիային: Միջազգային կոալիցիան երկրի օդային տարածքը հայտարարել է որպես արգելված գոտի: Գիշերը օդային հարվածների տակ է ընկել Սանայի օդանավակայանը, ինչպես նաև երկրի մի շարք ռազմական օբյեկտներ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 22 մարդ, կա ավելի քան 30 վիրավոր: Անվտանգության ուժերը ստուգում են Յեմենի մայրաքաղաքի այլ շրջանները: Այլ զոհվածների մասին տեղեկություններ առայժմ կան: Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Յեմենի շիիթների դիրքերին և ոչնչացրել են նրանց վերահսկման տակ գտնվող Սանայի ավիաբազան, ինչպես նաև մի քանի զինապահեստ: Բացի այդ օդային գործողությունների ընթացքում ինքնաթիռները ոչնչացրել են հակառակորդի հակաօդային պաշտպանության օբյեկտների զգալի մասը: