Բավ է պառակտվել
27-04-2015 08:12

Նեպալում երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 2 հազար մարդ

Նեպալում կիրակի՝ ապրիլի 26-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը կազմել է ավելի քան 2,5 հազար մարդ: Ըստ տեղական ոստիկանության տեղեկությունների՝ ապրիլի 26-ին միայն մայրաքաղաքում՝ Կատմանդուում, զոհվել է 777 մարդ: Երկրի կենտրոնական մասում գրանցվել է 1017 զոհ: Բհաքթապուր և Լալիթպուր նահանգներում զոհերի թիվը կազմում է համապատասխանաբար 224 և 151 մարդ: Առավելագույնս տուժած շրջաններում գրանցվել ենհարյուրավոր զոհեր: Բացի այդ լրջորեն տուժել են Կատմանդուի պատմական շրջանները և հուշարձանները: Մայրաքաղաքի Դղյակի հրապարակը և Դհարարի աշտարակը ամբողջությամբ փլուզվել են: Նեպալի կառավարությունը արտակարգ իրավիճակ է հայտարարել և ողջ երկրում տուժած օբյեկտները և ենթակառուցվածքները վերականգնելու համար հատուկ հիմնադրամ է ստեղծել: 7,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Նեպալում ապրիլի 25-ին: Էպիկենտրոնը գտնվում էր Կատմանդուից 82 կմ հեռավորության վրա, հյուսիս-արևելյան ուղղությամբ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանի հյուսիսում և արևելքում: Ավելի ուշ երկու երկրների տարածքում գրանցվել է շուրջ 20 հետցնցում: