Բավ է պառակտվել
21-03-2015 11:21

Յեմենում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ

Յեմենի մայրաքաղաք Սանայում մի շարք խոշոր ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ: Կատարվածի համար պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական պետության» զինյալները: Հաղորդվում է 137 զոհերի մասին: Եվս 345 մարդ վիրավոր է: Հայտնի է, որ իսլամիստների զոհ է դարձել 142 մարդ: Պատահարները տեղի են ունեցել Սանայի Բադր և Ալ Հաշուշ մզկիթներում: Մզկիթները մահապարտների գոտիներով զինյալներ են ներխուժել, այնուհետև չորս պայթյուն է տեղի ունեցել: Ականատեսների խոսքով՝ մահապարտներից մեկը իրեն պայթեցրել է մսկիթում, որից հետո խուճապ է առաջացել և տասնյակ հավատացյալներ նետվել են դեպի մուտքը: Իսկ ամբոխում պայթուցիկը գործարկել է երկրորդ մահապարտը: Պայթյուններից հետո նաև մի շարք այլ դիվերսիաներ են կատարվել: Որոշ տվյալներով՝ զոհերի և տուժածների թիվը դեռ կաճի, քանի որ ահաբեկիչները իրենց հարձակումների համար ընտրել են քաղաքի կենտրոնական հատվածները: