Բավ է պառակտվել
27-07-2016 11:21

Ավելի քան 100 ամերիկացի հայտնիներ Թրամփի դեմ արշավ են սկսել

Ավելի քան 100 ամերիկացի հայտնիներ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ արշավ են սկսել։ 

Կայքը ծանոթացել է հայտնիների նամակին, որում նրանք պարտավորվում են օգտագործել իրենց հռչակը Թրամփին եւ «նրա ներկայացրած ատելության գաղափարախոսությանը» հարվածելու համար։

Նամակը ստորագրածների թվում են դերասաններ Մարկ Ռուֆալոն, Օլիվիա Ուայլդը, Ջուլիանա Մուրը, Մեգ Ռայանը, ռեժիսոր Մայքլ Մաննը, երաժիշտ Մոբին եւ այլք։