Բավ է պառակտվել
04-05-2015 09:24

Գրոհայինները գնդակոծել են Հալեպը. կան զոհեր և վիրավորներ

Սիրիայում զինված ընդդիմության գրոհայինները գնդակոծել են Հալեպ քաղաքի 3 թաղամաս: Քաղաքը գնդակոծել են համազարկային կրակի ռեակտիվ սարքավորումներից՝ ասել է քաղաքային ոստիկանության ներկայացուցիչը: Նրա խոսքերով՝ արձակված արկերը պայթել են Աշրաֆիա, Քուաթլի և Էլ-Ազիզիա փողոցներում: Զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ կին և երեխա, ևս 36-ը վիրավորվել են: Շաբաթ օրը հրթիռա-ականանետային գնդակոծության զոհ էր դարձել 14 խաղաղ բնակիչ, ավելի քան 60-ը վիրավորվել էին: