Բավ է պառակտվել
08-12-2015 13:24

ԻՊ գրոհայինները գրավել Աֆղանստանի են մի քանի շրջաններ

Ռուսաստանում արգելված «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման զինյալները Աֆղանստանի արևելքում գրավել են ավելի քան չորս շրջաններ: Ինչպես պարզ դարձավ ծայրահեղականների հրապարակված լուսանկարներից հարձակմանը մասնակցել են ավելի քան 1.5 հազար մարդ, զինված ավելի լավ քան տարածաշրջանում գործող ամենամեծ ահաբեկչական խմբի` «Թալիբանի» զինյալները: «Իսլամական պետություն»-ը երկրի երեսից ջնջելու համար միջազգային հանրությունը կենտրոնացել էր Իրաքի և Սիրիայի վրա, բայց արդեն հայտնի է, որ պետական սահմանները չեն կարողանա զսպել այս խմբին: Բավական է հիշել, վերջին իրադարձությունները: Այսպես, դեկտեմբերի 6-ին Եմենում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Ադեն նավահանգստային քաղաքի մարզպետը: Մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենայով մխրճվել է մարզպետի ավտոշարասյան մեջ: Ահաբեկչության զոհ են դարձել ինքը մարզպետ Ջաֆար Մուհամմադ Սաադին և նրա վեց թիկնապահները: Ընդ որում, գրոհայինները շարունակում են սպառնալ նորանոր հարձակումներով: Եվ զուր ժամանակ նրանք չեն վատնում: «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման զինյալները Աֆղանստանի արևելքում գրավել են ավելի քան չորս շրջաններ, առևտրային Ջելալաբադ քաղաքի մոտ: Համացանցում հրապարակված լուսանկարները ցույց են տալիս, որ հարձակմանը մասնակցել է առնվազն 1.6 հազ. ջիհադիստներ: Նրանք ավելի լավ են զինված, քան «Թալիբանի» զինյալները: Բացի այդ, «Իսլամական պետությունը», - հայտարարել է, որ իրենք սպանել են «Թալիբան» շարժման առաջնորդին: Լիբանանի հյուսիսում զինյալները գրավել են Սիրթ քաղաքը , որը Եվրոպայից առանձնացված է միայն Միջերկրական ծովով: Քաղաքը և շրջակա տարածքը վերահսկում են մոտ 5 հազար զինյալներ: Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների` Լիբանանը կարող է դառնալ «Իսլամական պետության» հաջորդ հենակետը: