Բավ է պառակտվել
05-11-2016 10:15

ԻՊ-ը պատանդ է վերցրել 1600 խաղաղ բնակչի, որոնց որպես կենդանի վահան են օգտագործում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները պատանդ են վերցրել 1600 խաղաղ բնակչի, որոնց որպես կենդանի վահան են օգտագործում Մոսուլում օդային հարձակումների ժամանակ։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Ռավինա Շամդասանին։

Համաձայն կազմակերպության տեղեկության՝ ահաբեկիչները գերի են վերցրել քրդական, եզդիական և շիա մուսուլմանների համայնքից 400 կանանց։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ գերիներին բեռնատարներով բերում են հարակից տարածքներից։ Ծայրահեղականները բնակիչներին հրամայում են տներից դուրս գալ՝ սպառնալով պատժել չենթարկվողներին։

ՄԱԿ-ին տեղեկություն է փոխանցվել նաև, որ նոյեմբերի 2-ին ԻՊ-ը Մոսուլի արվարձաններից մեկում մահապատժի է ենթարկել 180 նախկին պետծառայողի։

Իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է հոկտեմբերի 17-ին, իրաքյան բանակին ու քրդական զորամիավորումներին աջակցում է նաև ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան։ Նշվում է, որ ահաբեկիչները մեծ կորուստներ են կրում։