Բավ է պառակտվել
21-07-2014 18:09

Վթարված Boeing-ից 3-5 կիլոմետրի վրա ուկրաինական ռազմական ինքնաթիռ է նկատվել

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Անդրեյ Կարտապոլովը հայտարարել է, որ ավիավթարից առաջ մալայզիական Boeing օդանավից 3-5 կիլոմետր հեռավորության վրա նկատվել է ռազմական ինքնաթիռ, գրում է ria.ru-ն:
«Ֆիքսվել է երեք քաղաքացիական օդանավ, այդ թվում և մալայզիական ավիաուղիների Boeing 777 ինքնաթիռը: Միևնույն ժամանակ ֆիքսվել է ուկրաինական ռազմաօդային ուժերի ինքնաթիռի՝ ենթադրաբար Су-25-ի բարձրության մեծացում Boeing 777-ից 3-5 կիլոմետր հեռավորության վրա»,- ասել է գեներալը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում կայացած հատուկ ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված է եղել հուլիսի 17-ին տեղի ունեցած ավիավթարին: