Բավ է պառակտվել
12-12-2013 11:54

Boeing 737-ը վթարային վայրէջք է կատարել Կրասնոյարսկում

Boeing 737 ինքնաթիռը, որը պատկանում է «Տայմիր» ( NordStar Airlines)  ավիաընկերությանը վթարային վայրէջք է կատարել Կրասնոյարսկի (ՌԴ) «Եմելյանովո» օդանավակայանում, տեղեկացնում է Лента.ру-ն։

Կրասնոյարսկից Նորիլսկ ուղևորվող ինքնաթիռում գտնվել է 120 մարդ: Ինչպես հաղորդել է անձնակազմը, օդանավում առաջացել է ճնշման անկում: Հաղորդվում է, որ ոչ ոք չի տուժել: Միջադեպի պատճառները պարզվում են։