Բավ է պառակտվել
21-07-2014 08:13

Կործանված Boeing 777-ի «սև արկղերը» հայտնաբերել են Ուկրաինացի ապստամբները

Ինչպես հաղորդում է Rbc.ru-ն՝ «Նովոռոսիայի» Twitter-ի էջում գրառել են, որ Ուկրաինացի ապստամբները հայտնել են, որ հայտնաբերել են երկրի արևելքում վթարված Boeing 777 ուղևորատար օդանավի «սև արկղերը»: Ըստ աղբյուրի «կործանված Боинга-777-ի սև արկղերը հասցվել են Դոնեցկ»: Միարժամանակ ինքնահռչակ Դոնեցկի Ազգային Հանրապետության առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը հերքել է տեղեկությունն այն մասին, որ «սև արկղերը» Դոնեցկ են բերվել: Ուկրաինացի ապստամբները, որոնք վերահսկում են ավիավթարի տարածքը, խոստացել են օդանավի «սև արկղերը» փոխանցել ինքնաթիռի կործանման հանգամանքները վերահսկող միջազգային հանձնաժողովին: Ավիավթարի օրը նրանք հայտարարել էին, որ «սև արկղերը» կուղարկեն Մոսկվա:
Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777 օդանավը, որն իրականացնում էր MH17 չվերթը Ամստերդամից դեպի Կուալա Լումպուր, վթարի էր ենթարկվել հուլիսի 17-ի երեկոյան: Օդանավում եղել են 283 ուղևորը և անձնակազմի 15 անդամ: