Բավ է պառակտվել
27-01-2014 14:44

Բնակիչնեչով գյուղ ե վաճառվում

«Բուլղարիան այսօր»-ը տեղեկություն է հրապարակել, ըստ որի, Բուլղարական անվճար հայտարարությունների կայքերից մեկում հայտարարություն է հայտնվել Վիդինսկի մարզի Չերնո գյուղի վաճառքի մասին: Այն հրապարակելուց 48 ժամ անց հայտարարությունը դիտել է 6 հազար մարդ: Գյուղը վաճառվում է «տեղի թուխ և գող բնակիչների հետ», սակայն «ամուր ձեռքի» առկայության դեպքում գյուղում հնարավոր է կարգուկանոն հաստատել և ստիպել նրանց աշխատել: Գյուղապետ Տոդոր Տոդորովը վստահ է, որ գնորդներ չեն հայտնվի, ավելին, նա այդ մասին իմացել է միայն լրագրողների զանգերից հետո: Չերնո գյուղում գնչուները թալանում են տեղի բնակիչներին: Ներկայումս գյուղում ապրում է 283 մարդ, միայն թոշակառուներ: