Բավ է պառակտվել
10-09-2015 09:44

Մեծ Բրիտանիայի թագուհու ունեցվածքը կազմում է 425 միլիոն դոլար

Մեծ Բրիտանիայի թագուհու ունեցվածքը կազմում է 425 միլիոն դոլար (276,7 միլիոն ֆունտ):  Այս ցուցանիշով նա 33 անգամ զիջում է ամենահարուստ բրիտանացուն՝ Ջերալդ Գրոսվենորին, նա Վետսմինստերի դուքսն է և ունի 14 միլիարդ դոլար: Եվրոպայի ամենահարուստ կին Լիլիան Բետանկուրն ունի 32 միլիարդ դոլար: Գործակալությունը նշում է, որ խոսքը միայն 89-ամյա թագուհու անձնական միջոցների մասին է: Թագավորական ընտանիքին են պատականում ընդհանուր առմամբ 20 միլիարդ ֆունտի ակտիվներ, սակայն դրանք տրված են հավատարմագրային կառավարման: Եղիսաբեթ Երկրորդի ունեցվածքը բաժանվում է ներդրումների՝ 75 միլիոն դոլար, մորից ժառանգած գումարի՝ 110 միլիոն դոլար, նամականիշների հավաքածու՝ 75 միլիոն և այլն: Վերլուծաբանների գնահատմամբ, ներդրումները պետք է տարեկան 5-7,5 տոկոս եկամուտ բերեն: Թագուհին նաև Crown Estate կազմակերպությունում ունի իր մասնաբաժինը, որը կառավարում է միապետության անշարժ գույքը և այլ ակտիվներ, որոնք ընկերությանն են փոխանցվել 1760 թվականից: Օրենքով Եղիսաբեթը ստանում է այդ ընկերության ներդրումների 15 տոկոսը: